Մատթեոս 12:25

Եվ Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց նրանց. «Ամեն թագավորություն, որն իր դեմ բաժանված է, կավերվի, և ամեն քաղաք կամ տուն, որըն իր դեմ բաժանված է, կանգուն չի մնա»:

Հիսուսը, իմանալով փարիսեցիների մտքերը և նրանց մեղադրանքը, պատասխանում է տրամաբանական, ողջամիտ փաստարկով: Նա բացատրում է, որ ոչ մի թագավորություն, քաղաք կամ տուն չի կարող գոյատևել, եթե ներքին հակամարտություն կա: Այսինքն, եթե սատանան իր դեմ է գործում՝ դուրս հանելով իր դևերին, ապա նրա թագավորությունը կավերվի: Այս փաստարկը ցույց է տալիս փարիսեցիների մեղադրանքի անհեթեթությունը: Քանի, որ սատանան բնականաբար չի ցանկանա իր թագավորությունը վերանա, հետևաբար Հիսուսի գործերը չեն կարող լինել սատանայի միջոցով, որովհետև այդ գործերը ուղղված են դևերի և չարության ոչնչացմանը: Հիսուսը այս խոսքերով ցույց է տալիս, որ Նրա առաքելությունը կառուցում է Աստծո թագավորությունը՝ ընդդեմ սատանայի թագավորության։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ