Մատթեոս 12:7

Բայց եթե գիտենայիք, թե ինչ է նշանակում՝ “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ”, ապա չէիք դատապարտի անմեղներին:

Այս խոսքում Հիսուսը հիշեցնում է Ովսե մարգարեի խոսքերը (Ովս. 6:6), որոնք շեշտադրում են, որ Աստծուն ավելի շատ հետաքրքրում են մարդկանց սրտերը, նրանց ողորմածությունն ու գթասրտությունը, քան ծեսերի և օրենքների խիստ պահպանումը: «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ» արտահայտությունը նշանակում է, որ Աստված նախընտրում է սիրով և կարեկցանքով լցված սրտերը, քան պարզապես ֆորմալ ծեսերը: Հիսուսը այս խոսքերով պարզաբանում է, որ եթե փարիսեցիները իսկապես հասկացած լինեին Աստծո ցանկությունը, նրանք չէին դատապարտի Իր աշակերտներին՝ հասկեր պոկելու համար, քանի որ արարքի նպատակը աշխաատելը չէր, այլ քաղցը հագեցնելը ( կամ եթե ասենք ավելին՝ քաղցը հագեցնելը Աստվածահաճո գործի շարունակման համար)։ Հիսուսն ընդգծում է, որ Աստծո օրենքի գլխավոր նպատակն է հոգատարությունը, ոչ թե մարդկանց կաշկանդելը: Աստծո համար կարևոր է մարդկանց սրտի վիճակը՝ սերը, գթասրտությունը, կարեկցանքը, քան օրենքի կուրորեն պահպանումը, ինչը երբեմն կարող է անտեսել մարդկանց իրական կարիքները։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ