Մատթեոս 19:24
Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը մտնի Աստծո արքայություն:
Այս համարում Հիսուսը կրկնում է նախորդ միտքը, բայց այս անգամ ավելի խիստ պատկերով, որպեսզի ընդգծի մտքի լրջությունը։ Ուղտը նրանց օրերում ամենամեծ բեռնակիր կենդանիներից էր, իսկ ասեղի ծակը ամենափոքր անցքը, որ կարող է մարդու մտքով անցնել։ Այսպիսով, Հիսուսը ասում է մի բան, որը մարդկային տեսանկյունից բացարձակ անհնար է։ Այս պատկերավոր խոսքը նշանակում է, որ սրտով աշխարհին կպած, հարուստ մարդը անհնար է, որ ինքն իր ուժերով կարողանա մտնել Աստծո թագավորություն։ Ոչ թե պարզապես դժվար է, այլ՝ անհնար։ Իրականում սակայն, մարդն իր ունեցվածքը պետք է համարի ոչ թե իր անբաժանելի մասը ու սրտի մեջ ներդնի դրանից անքակտելիությունը, այլ դա համարի Աստծունը ու պատրաստ լինի ըստ Աստծո կամքի հրաժարվել դրանից: դիցուք, եթե Աստված ցանկանա, որ ամբողջը նվիրաբերվի, պետք է կատարի այդ ցանկութունը: Հետևաբար, եթե մարդը ամբողջ սրտով, իրապես ունեցվածքը համարի Աստծունը և պատրաստ լինի ամբողջը նվիրաբերել, այդժամ մարդ չի կոչվի հարուստ ու հետևաբար երկնքի արքայություն մտնելու համար ասեղի ծակով անցնելու կարիք չի լինի: Հաջորդիվ Հիսուսը կբացահայտի, որ ոչ թե մարդկային ջանքերով՝ այլ Աստծո միջոցով է հնարավոր փրկվել ու ձեռք բերել սրտի ճիշտ դիրք: