Մատթեոս 23:16

Վա՜յ ձեզ, կույր առաջնորդներ, որ ասում եք․ “ թե ով երդվում է տաճարով հոգ չէ, բայց ով որ տաճարի ոսկով է երդվում՝ պարտական է”:

Հիսուսը շարունակում է դատապարտել փարիսեցիների կեղծ բարեպաշտությունը՝ այս անգամ, նրանց խեղաթյուրված երդմնակալության ուսմունքը։ Նրանք տարբերում էին՝ իբր սուրբ և ոչ սուրբ երդումներ, ըստ նյութական արժեքի․ տաճարի ոսկին համարում էին պարտավորեցնող, իսկ հենց տաճարը՝ ոչ։ Նրանք նսեմացնում էին տաճարի սրբությունը և նյութական արժեքն ավելի վեր էին դասում, այս կերպ փոխարինելով Աստծո սրբությունը՝ շահով։ Հիսուսը նրանց կոչում է «կույր առաջնորդներ», որովհետև նրանք առաջնորդում էին ուրիշներին ու չէին տեսնում հիմնային ճշմարտությունը․ Աստված չի նայում նյութին, այլ սրտին՝ որով մարդը արտահայտվում է։ Այս խոսքը ցույց է տալիս, թե ինչպես է ձևապաշտությունը աղավաղում հավատքը՝ նյութականը դնելով հոգևորից վեր։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ