Մատթեոս 26:43
Եկավ և դարձյալ նրանց քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։
Այս համարը ցույց է տալիս մարդու հոգևոր տկարությունը՝ նույնիսկ այն պահին, երբ նրա կողքին կատարվում է փրկագործության մեծագույն խորհուրդը։ Քրիստոսը երկրորդ անգամ վերադառնում է աղոթքից՝ լի հոգևոր տագնապով, իսկ աշակերտները կրկին քնած էին։ Նրանց «աչքերը ծանրացել էին» ոչ միայն մարմնական հոգնածությունից, այլ հոգևոր քնի խորհրդով․ նրանք չեն կարողանում համաքայլ լինել Տիրոջ աղոթքի և ցավի խորության հետ։ Այն, զգացողությունները որով Հիսուսը ապրում էր որպես Աստծո Գառ, մարդկային ուժերից վեր էր։ Սակայն Նրա վերադարձը աշակերտների մոտ վկայում է անսահման համբերության մասին․ Նա գիտի նրանց տկարությունը, բայց չի մերժում նրանց ներկայությունը։ «Աչքերը ծանրացել էին» արտահայտությունը նաև հիշեցնում է բոլոր ժամանակների հավատացյալներին, որ հոգևոր քունը գալիս է աննկատ՝ մեղմ, բնական ձևով, ու ի վերջո զրկում է մարդուն Աստծո ներկայության զգացողությունից։ Այս խոսքը կոչ է՝ զգոն մնալ, որովհետև մտերմությունը Քրիստոսի հետ չի կարող պահպանվել առանց հոգևոր արթնության։