Մատթեոս 6:34
Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն իր հոգսերն ունի. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են։
Այս խոսքը հիշեցնում է, որ մարդու խաղաղությունը կորում է այն պահին, երբ նա փորձում է ապագան վերահսկել՝ մոռանալով ապրել ներկայում և վստահել Աստծո խնամքին։ Յուրաքանչյուր օրվա մեջ կան տվյալ օրվա դժվարություններն ու փորձությունները և դրանք արդեն իսկ բավական են: Հիսուսը սովորեցնում է ապրել աստվածահաճ հավասարակշռությամբ՝ անել օրվա պարտականությունները և մնացածը թողնել Աստծո ձեռքերում։ Այս խոսքը հորդոր է՝ չծանրաբեռնել հոգին ապագայի վախերով, որովհետև Աստված, Ով հոգ է տանում այսօրվա մասին, նույն կերպ էլ կհոգա վաղվա համար։ Խաղաղ սիրտը ծնվում է այն վստահությունից, որ յուրաքանչյուր օրը բերում է իր շնորհը, ինչպես նաև իր հոգսի չափը՝ առանց ավելորդ բեռի։