Մատթեոս 6:5
Երբ աղոթոք անես, չլինես ինչպես կեղծավորները, որոնք սիրում են աղոթել ժողովարաններում և հրապարակների անկյուններում, որպեսզի տեսանելի լինեն մարդկանց առաջ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքն արդեն ստացել են:
Այս հատվածում Հիսուսն ուսուցանում է, որ աղոթքը պետք է լինի անկեղծ և ուղղված Աստծուն, այլ ոչ թե մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Կեղծավորները աղոթում են այնպիսի վայրերում, որտեղ կարող են ցուցադրել իրենց բարեպաշտությունը՝ մարդկանց կողմից գովեստի արժանանալու համար։ Սակայն Հիսուսն ասում է, որ այդ մարդիկ արդեն ստացել են իրենց վարձը՝ այն է գովեստը մարդկանցից, և Աստծուց այլ վարձ արդեն չեն ստանա։ Աղոթքը պետք է լինի անձնական, իրական կապ Աստծո հետ, ոչ թե ցուցադրվող ինչ որ գործողություն։