Մատթեոս 14:25

Գիշերվա չորրորդ պահին, Հիսուսը լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ:

«Գիշերվա չորրորդ պահը» համապատասխանում է ժամը գիշերվա երեքից վեցն ընկած ժամանակահատվածը՝ ամենախավար պաահը երբ մարդ գտնվում է շատ հոգնած վիճակում։ Աշակերտները փոթորկի մեջ էին արդեն երկար ժամեր, երբ հանկարծ Հիսուսը սկսում է քայլել դեպի նրանց՝ ծովի մակերևույթի վրայով։ Սա հրաշք է, բայց նաև՝ պատգամ։ Հիսուսը հայտնվում է ոչ թե սկզբից, այլ այն ժամանակ, երբ մարդու ուժերն ու հույսը սպառված են։ Նա չի մոռացել Իր աշակերտներին, այլ գալիս է ճիշտ ժամանակին՝ քայլելով հենց այն բանի վրայով, ինչը նրանց սպառնում էր։ Այս համարը մեզ հիշեցնում է, որ Աստվածաշնչում հաճախ փրկությունը գալիս է «գիշերվա չորրորդ պահին»՝ այն պահին, երբ մութն ու վտանգը հասել են գագաթնակետին և հենց այդ ժամանակ է սկսում գործել Աստծո զորությունը։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ