Մատթեոս 14:29

Նա էլ ասաց. «Եկ»։ Եվ Պետրոսը նավից իջնելով, քայլեց ջրերի վրայով, որպեսզի գա Հիսուսի մոտ:

Հիսուսի մեկ բառը՝ «Եկ», իր մեջ պարունակում է միաժամանակ հրաման, զորություն և հրավեր։ Երբ Տերն ասում է «Եկ», այդ խոսքի մեջ արդեն ներառված է հնարավորությունը՝ անել այն, ինչ մարդուն թվում է անհնարին։ Պետրոսը չի հարցնում, թե ինչպես է քայլելու ջրի վրայով, չի պահանջում բացատրություն կամ երաշխիք, այլ հնազանդվում է ձայնին։ Նրա հավատքը դառնում է գործ և այդ գործը սկսվում է առաջին քայլից։ Նա լքում է նավը՝ մարդկային անվտանգության խորհրդանիշը և դուրս է գալիս փոթորկի մեջ, մեկ նպատակով՝ հասնել Հիսուսին։ Այստեղ հավատքը չի ուղղված հրաշքին, այլ՝ Հիսուսին․ Պետրոսը չի քայլում ջրի վրա ինքնանպատակ, այլ Քրիստոսի կանչին ի պատասխան։ Հրաշքը սկսվում է հենց նավից իջնելու պահին, որովհետև քանի դեռ մարդը մնում է մարդկային ապահովության սահմաններում, հավատքը չի կարող լիովին գործել։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ