Մատթեոս 15:12
Այն ժամանակ աշակերտները մոտենալով Նրան ասացին. «Գիտե՞ս, որ փարիսեցիներն այդ խոսքը լսելով՝ գայթակղվեցին»:
Այս հատվածում աշակերտները Հիսուսին զգուշացնում են, որ փարիսեցիները վիրավորվել են Նրա խոսքերից։ Հիսուսն այնպիսի ուղիղ և կտրուկ ձևով է խոտորեցնում նրանց ավանդական ուսուցումները (օրինակ, այն որ ուտելիքը չէ, որ պղծում է մարդուն), որ դա մեծ անհանգստություն է պատճառում կրոնական առաջնորդներին։ Այս հատվածը ցույց է տալիս երկու բան 1.-Փարիսեցիների հոգևոր կուրությունը․ փոխանակ ապաշխարելու և ճշմարտությունն ընդունելու՝ նրանք վիրավորվում են, որովհետև Հիսուսի խոսքը ցնցում է իրենց ինքնաբավ ավանդույթները։ 2.-Աշակերտների անհանգստությունը․ նրանք դեռ լիովին չեն ըմբռնել, որ ճշմարտությունն ավելի կարևոր է, քան մարդկանց կարծիքը կամ հեղինակությունների հանդեպ զգուշությունը: