Մատթեոս 15:1
Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան Երուսաղեմի դպիրներն ու փարիսեցիները և ասացին.
Այս համարը ընդգծում է մի կարևոր պահ՝ այն որ փարիսեցիներն ու դպիրները՝ հոգևոր ու կրոնական առաջնորդները, հատուկ Երուսաղեմից գալիս են Հիսուսի մոտ։ Սա ցույց է տալիս, որ Հիսուսի գործունեությունը հասել էր մայրաքաղաքի կրոնական կենտրոնին և նրանք սկսում էին լրջորեն անհանգստանալ Նրա ազդեցությունից։ Այս այցը սովորական հարցուփորձ կամ հիացմունք չեր․ այն կրում էր քննադատության ու հակազդեցության բնույթ։ Դպիրներն ու փարիսեցիները եկել էին փորձելու բռնել Հիսուսին օրենքի խախտման մեջ կամ վիճաբանել Նրա ուսուցման դեմ։ Սա ընդգծում է, որ երբ ճշմարտությունը տարածվում է, այն գրավում է և՛ դրա ծարավն ունեցողներին, և՛ նրան հակառակվողներին։ Հիսուսի անձը դառնում էր բաժանարար գիծ՝ բացահայտելով, թե ով է ուզում կյանք և ով է պահպանում ուղղակի արտաքին կրոնական ձևեր։