Մատթեոս 15:23
Եվ Նա նրան ոչ մի խոսք չպատասխանեց։ Իսկ Նրա աշակերտները մոտենալով խնդրում էին Նրան՝ ասելով. «Արձակիր նրան, որովհետև նա աղաղակում է մեր հետևից»:
Քանանացի կնոջ աղաչանքին ի պատասխան, Հիսուսը սկզբում լռում է, ինչը կարող է զարմանալի թվալ։ Սակայն Նրա լռությունն անուշադրություն չէ, այլ հավատքի փորձություն։ Աստված հաճախ լռում է՝ որպեսզի հավատքը աճի և մաքրվի։ Այս լռությունը ոչ թե մերժում էր, այլ սպասում համառ և խոնարհ հավատքի դրսևորման: Աշակերտներն իրենց հերթին, անզոր զգալով կնոջ աղաղակի դիմաց խնդրում են Հիսուսին, որ Նա կնոջն արձակի։ Սակայն նրանց խնդրանքում ողորմություն չկա, նրանք ուղղակի հոգնել էին աղմուկից, ոչ թե կիսում էին կնոջ ցավը։ Այս համարը մեզ հիշեցնում է, որ երբ Աստված լռում է, Նա չի մոռացել, այլ պատրաստում է մեր հոգին Իր շնորհքի համար։ Իսկ հավատացյալ ժողովրդին, հորդոր է՝ ուրիշի աղաչանքը չանտեսել, նույնիսկ երբ մեծ անհարմարություն է պատճառում։