Մատթեոս 15:30
Եվ շատ ժողովուրդներ եկան Նրա մոտ՝ իրենց հետ բերելով կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատ հիվանդներ, և նրանց դրեցին Հիսուսի ոտքերի առաջ, և Նա նրանց բժշկեց:
Այս հատվածը նկարագրում է Հիսուսի ծառայության ողորմած և զորավոր բնույթը։ Բազմությունը, լսելով Նրա ներկայության մասին, շտապում է դեպի Նա՝ բերելով բոլոր նրանց, ովքեր ֆիզիկապես կոտրված էին, վշտալի ու անօգնական էին։ Նրանց չեն տանում բժիշկների մոտ, չեն տանում քահանաների մոտ, բերում են ուղղակի Հիսուսի ոտքերի մոտ, ինչը հոգևոր հնազանդության և լիակատար հույսի նշան է։ Եվ Հիսուսը, առանց բացառության, բուժում է բոլորին։ Այստեղ չկա ոչ մի նշում՝ հավատքի կամ արժանիության հիման վրա տարբերություն դնելու մասին։ Նա բժշկում է մաքուր ողորմությամբ, առանց նախապայմանների։ Այս համարը նաև վկայում է, որ Նրա զորությունը միայն խոսքերով չէր, այն դրսևորվում է նաև գործով։ Եվ այս բժշկությունները կատարվում են ոչ միայն հատուկենտ մարդկանց, այլ՝ մեծ բազմության վրա։ Սա ցույց է տալիս, Հիսուսի առատ գթությունը ինչպես նաև Նրա անսահմանափակ զորությունը, ինչը հաղթանակող է ցանկացած հիվանդության նկատմամբ: