Մատթեոս 17:19
Այդ ժամանակ աշակերտները առանձին եկան Հիսուսի մոտ և ասացին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։
Այստեղ Աշակերտները զարմանում են իրենց անկարողությունից և հարցնում են Հիսուսին պատճառը։ Նրանց հարցը ցույց է տալիս, որ նրանք կարծել էին, թե ունեն բավարար իշխանություն՝ հիմնվելով անցյալում կատարած հաջողությունների վրա (Մատթ. 10:1), սակայն ինչպես կնշի Հիսուսը հաջորդիվ, նրանք մոռացել էին, որ այդ զորությունը չի գալիս իրենցից, այլ կենդանի հավատքի, Աստծուն աղոթելու, Նրա հետ կենդնի հաղորդակցություն ունենալու միջոցով։