Մատթեոս 20:14

Քոնը առ և գնա։ Բայց ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ:

Տերը այժմ հստակ ցույց է տալիս իր իշխանությունն ու ողորմությունը։ Նրա խոսքերը նշանակում են, որ նա կատարել է իր խոսոտումը և տվյալ աշխատողը ստացել է իր բաժինը։ Այստեղ հնչում է նաև մեղմ հանդիմանություն՝ այն, որ Եթե տվյալ աշխատողի սիրտը չի ուրախանում կատարված բարությամբ, կարող է հեռանալ առանց տրտնջալու, որովհետև նա չի զրկվել ոչնչից։ Հաջորդը խոքում՝ «Բայց ես ուզում եմ այս վերջինին տալ այնպես, ինչպես քեզ» տերն ընդգծում է իր իշխանության իրավունքը շնորհի մեջ։ Նույն կերպ էլ Աստված պարտական չի ոչ մեկին, և Նրա բարությունը չափվում է ոչ թե վաստակով, այլ կամքով ու ողորմությամբ։ Նա ազատ է տալու հավասար պարգև և նրանց, ովքեր շուտ են եկել և նրանց, ովքեր ուշ են եկել: Այս խոսքն ուսուցանում է, որ երբ Տերը տալիս է ուրիշին նույնը, ինչ քեզ, դա քո կորուստը չէ, այլ Նրա բարիքի արտահայտությունը։ Այլ կերպ ասած, եթե տերը բոլորին տար մարդկային հաշվարկներով, ճիշտ համամասնությամբ, դա կհամարվեր պարզապես արդարություն: Իսկ այս դեպքում Նա տալիս է ավելին՝ արդարությանը գումարած նվիրատվություն, որը արդեն շնորհ է և բխում է Նրա ազատ կամքից: Այն աշխատողը, որը արդարացիորեն ստացել է իր բաժինը, արդեն արդարությունից բողոքելու պատճառ չունի, մնացածը իրեն չի վերաբերվում, դա արդեն տանուտիրոջ գործն է: Նույն կերպ էլ գործում է Աստծո արդարությունը՝ քանի որ Նա ամենագետ է, ամենագո և տիրապետում է ամեն մանր դետալի։ Ուստի մենք չենք կարող կասկածի տակ դնել Նրա արարքների արդարությունն ու իմաստությունը։
⬅ Վերադառնալ
🏠 Գլխավոր էջ