Մատթեոս 22:44
“Տերն իմ Տիրոջն ասաց․ Նստի´ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ” (Սաղ.110.1)։
Հիսուսը մեջբերում է Սաղմոս 110:1-ը՝ ցույց տալու համար, որ Մեսիան միայն մարդկային թագավոր չէ, այլ Աստծո նախաստեղծ Որդին։ Դավիթը՝ Սուրբ Հոգով լցված, խոսում է ապագա Մեսիայի մասին և Նրան կոչում է «Տեր»՝ ընդունելով Նրա աստվածային գերագույն իշխանությունը։ Եթե Դավիթն անվանում է Մեսիային Տեր, ապա Նա չի կարող լինել պարզապես Դավթի ժառանգ՝ սովորական մարդ։ «Տերն իմ Տիրոջն ասաց» արտահայտությունը ցույց է տալիս երկնային երկխոսությունը՝ Հայր Աստծո և Որդու միջև, որտեղ Հայրը հրավիրում է Որդուն Իր աջ կողմը նստելու՝ որպես իշխանության, պատվի և հավերժական գահակալության նշան։ «մինչև քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ» նշանակում է՝ Քրիստոսը կհաղթի չարին, մահվանը և բոլոր ուժերին, որոնք հակառակ են Աստծո կամքին։ Այս հատվածը բացահայտում է Քրիստոսի երկակի բնությունը՝ մարդկային և աստվածային․ Նա Դավթի սերնդից է տոհմաբանորեն, բայց Տեր է՝ ըստ էության։ Այս և հաջորդ համարի խոսքերով Հիսուսը փարիսեցիներին բացահայտում է մեծագույն ճշմարտությունը, որ Մեսիան Աստծո հավիտենական և գերագույն Որդին է։