Մատթեոս 22:7
Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը:
Թագավորի բարկությունը ցույց է տալիս Աստծո արդար դատաստանը նրանց հանդեպ, ովքեր մերժեցին Իր ողորմությունը և հալածեցին Նրա ծառաներին։ Զորքի ուղարկումն ու քաղաքի այրումը շատ մեկնաբանների կարծիքով ( Մեթյու Հենրի, Ջոն Գիլլ, Ալբերտ Բարնս) խորհրդանշում են Երուսաղեմի կործանումը մ.թ. 70 թվականին, երբ այն ավերվեց հռոմեացիների կողմից: Դա նշածս հեղինակների կողմից մեկնաբանվում է իբրև պատիժ հրեաների անհնազանդության և Մեսիայի մերժման համար։ Այս համարն ընդգծում է, որ Աստծո համբերությունը սահման ունի և երբ մարդիկ շարունակաբար մերժում են Նրա կոչը, արդար դատաստանը անխուսափելի է դառնում։