Մատթեոս 25:13
Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։
Այս խոսքը ամփոփում է ամբողջ առակի պատգամը։ Հիսուսը կոչ է անում մշտական զգոնության՝ ոչ վախից, այլ սիրուց։ «Արթուն մնացեք» նշանակում է ապրել պատրաստ՝ հավատքի լույսը մշտապես վառ պահելով, որովհետև ոչ ոք չգիտի, թե երբ կգա Փեսան՝ Քրիստոսը։ Օրը և ժամը գաղտնի են, որպեսզի յուրաքանչյուր սերունդ ապրի պատասխանատու հավատքով՝ առանց հետաձգելու իր սպասումը և առանց այն կապելու Տիրոջ գալստյան օրվա համար։ Սա հոգևոր արթնության կոչ է, որ մարդը չմարի իր լապտերի լույսը անփույթ կյանքի, կամ աշխարհիկ զբաղմունքների պատճառով։ Տիրոջ գալուստը կարող է լինել ոչ միայն աշխարհի վերջում, այլ նաև յուրաքանչյուրի կյանքի ավարտին, երբ հոգին կանգնում է Աստծո առաջ։ Ուստի Հիսուսի խոսքը հրավեր է ապրել այնպէս, որ յուրաքանչյուր օր լինի պատրաստության օր՝ լույսով, հույսով և սիրով լի։