Մատթեոս 25:8
Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են”։
Այս խոսքում բացահայտվում է հիմար կույսերի խուճապն ու ուշացած գիտակցությունը։ Նրանք միայն Փեսայի գալստյան պահին են հասկանում, որ իրենց լույսը մարում է և փորձում են փոխառել այն։ Սակայն Յուղը՝ Սուրբ Հոգու շնորհը և հավատքի ներքին ջերմությունը, չի կարող փոխանցվել մեկ մարդուց մյուսին։ Այսպիսով, նրանց խնդրանքը ցույց է տալիս մարդկային այն վիճակը, երբ ուշացած զղջումը այլևս չի կարող հատուցվել, կամ որ մարդը չի կարող ապավինել ուրիշի պատրաստվածաությանը կամ հավատքին․ յուրաքանչյուրը պետք է իր սրտում պահի լույսը կենդանի, քանի դեռ ժամանակ կա։